Պաղեստինը հայտարարել է Օբամայից փոխանցված 221 մլն դոլարի ստացման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52553-Պաղեստինը_հայտարարել_է_Օբամայից_փոխանցված_221_մլն_դոլարի_ստացման_մասին
Պաղեստինի նախագահի ռազմավարական գծով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտարարել է, որ իր երկիրը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության կողմից փոխանցված 221 մլն դոլարը, հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 15:47 Asia/Tehran
  • Պաղեստինը հայտարարել է Օբամայից փոխանցված 221 մլն դոլարի ստացման մասին

Պաղեստինի նախագահի ռազմավարական գծով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտարարել է, որ իր երկիրը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության կողմից փոխանցված 221 մլն դոլարը, հայտնում է RIA Novosti-ն:

«Օբամայի կառավարության նշանակած վերջին գումարը մենք արդեն ստացել ենք: Նրանք արդեն փոխանցել են այդ փողերը»,- ասել է քաղաքական գործիչը:

«Մենք հույս ունենք, որ Թրամփի կառավարությունը կշարունակի այդ քաղաքականությունը, որը վարում էին նրան նախորդողները»,- խոստովանել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի խորհրդականը:

Ավելի վաղ The Times of Israel-ը հայտնել էր, որ Թրամփը սառեցրել է Պաղեստին փոխանցվող 221 մլն դոլարը:

1in.am