Իրաքում կոչ են արել արգելել ամերիկացիների մուտքը երկիր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52767-Իրաքում_կոչ_են_արել_արգելել_ամերիկացիների_մուտքը_երկիր
Իրաքի խորհրդարանի օտարերկրյա գործերով հանձնաժողովը կոչ է արել արգելել ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր, հայտնում է AFP–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2017 05:30 Asia/Tehran
  • Իրաքում կոչ են արել արգելել ամերիկացիների մուտքը երկիր

Իրաքի խորհրդարանի օտարերկրյա գործերով հանձնաժողովը կոչ է արել արգելել ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր, հայտնում է AFP–ն։

Օրենսդիրները այս քայլը դիտարկում են որպես պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, որով ԱՄՆ մուտքը արգելվում է փախստականներին ու յոթ մուսուլմանական երկրների՝ այդ թվում Իրաքի քաղաքացիներին։

Վաշինգթոնը Բաղդադի գլխավոր դաշնակիցներից է ԻՊ դեմ պայքարում ու Իրաքի կառավարությունը դեռ Թրամփի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ պաշտոնական արձագանքով հանդես չի եկել ։

Միաժամանակ Իրաքի շիա մուսուլմանների հոգեւոր առաջնորդներից մեկը՝ Մուկտադ աս Սադրը Թրամփի որոշումն անվանել է «մեծամիտ»։ «Մինչեւ մուսուլմանների համար ԱՄՆ մուտքն արգելելը՝ ձեր քաղաքացիներին այստեղից տարեք»,- ասել է աս Սադրը, որը հայտնի է իր հակաամերիկյան հռետորաբանությամբ։

Հունվարի 27-ին Թրամփի ստորագրած հրամանով 120 օրով դադարեցվում է փախստականների ընդունելությունը երկրում, նաեւ 90 օրով արգելվում ԱՄՆ մուտքը Իրանի, Իրաքի, ԼԻբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիներին։

News.am