Մուգերինին քննադատել է Իսրայելի վերաբնակեցման քաղաքականոթյունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53051-Մուգերինին_քննադատել_է_Իսրայելի_վերաբնակեցման_քաղաքականոթյունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացրել է պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի անօրինական քաղաքավանների ընդլայնման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 04:04 Asia/Tehran
  • Մուգերինին քննադատել է Իսրայելի վերաբնակեցման քաղաքականոթյունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացրել է պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի անօրինական քաղաքավանների ընդլայնման կապակցությամբ:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ԵՄ  արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելյան քաղաքավանների կառուցումը: Նանշել է, որ Եվրոպան հստակ կերպով դեմ է Երուսաղեմի զավթող ռեժիմի քաղաքականություններին:

Չնայած համաշխարհային հակառակության Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի գրասեյակը երեքշաբթի գիշեր հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստների համար 3000 բնակելի միավորների կառուցման մասին:

ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանը սկսվելով սա քաղաքավանների կառուցման երրորդ նոր նախագիծն է համարվում:

Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, Երուսաղեմի քաղաքապետարանն արտոնել էր ավելի քան 566 բնակելի միավորների կառուցումը:

Հունվարի 24-ին  Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը տեղեկացրեց Հորդանան գետի արևմտյան ափին 2500 բնակելի միավորներ կառուցելու Թել Ավիվի որոշման մասին:

Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելով Սիոնիստական ռեժիմի լկտիությունը կրկնապատկվել է և չնայած քաղաքավանների կառուցումը դադարեցվելու կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին բանաձևերին, ամեն օր պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցման նոր նախագծեր են վավերացնում: