Մուգերինին քննադատել է Իսրայելի վերաբնակեցման քաղաքականոթյունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացրել է պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի անօրինական քաղաքավանների ընդլայնման կապակցությամբ:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելյան քաղաքավանների կառուցումը: Նանշել է, որ Եվրոպան հստակ կերպով դեմ է Երուսաղեմի զավթող ռեժիմի քաղաքականություններին:
Չնայած համաշխարհային հակառակության Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի գրասեյակը երեքշաբթի գիշեր հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստների համար 3000 բնակելի միավորների կառուցման մասին:
ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանը սկսվելով սա քաղաքավանների կառուցման երրորդ նոր նախագիծն է համարվում:
Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, Երուսաղեմի քաղաքապետարանն արտոնել էր ավելի քան 566 բնակելի միավորների կառուցումը:
Հունվարի 24-ին Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը տեղեկացրեց Հորդանան գետի արևմտյան ափին 2500 բնակելի միավորներ կառուցելու Թել Ավիվի որոշման մասին:
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելով Սիոնիստական ռեժիմի լկտիությունը կրկնապատկվել է և չնայած քաղաքավանների կառուցումը դադարեցվելու կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին բանաձևերին, ամեն օր պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցման նոր նախագծեր են վավերացնում: