Հունաստանը հայտարարել է թուրքական օդանավերի կողմից իր օդային տարածքի խախտման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53067-Հունաստանը_հայտարարել_է_թուրքական_օդանավերի_կողմից_իր_օդային_տարածքի_խախտման_մասին
Չորեքշաբթի թուրքական վեց ռազմական օդանավեր 138 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 06:13 Asia/Tehran
  • Հունաստանը հայտարարել է թուրքական օդանավերի կողմից իր օդային տարածքի խախտման մասին

Չորեքշաբթի թուրքական վեց ռազմական օդանավեր 138 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը:

Մասնավորապես, թուրքական երկու օդանավեր առավոտյան 7:43-ից մինչեւ 8:41-ը 126 անգամ խախտել են երկրի օդային տարածքը, այդ թվում՝ ութ թռիչք իրականացնելով Իմիա եւ Կալոլիմնոս կղզիների վրայով:

«Բոլոր թուրքական օդանավերը զինված էին եւ բոլոր դեպքերում ճանաչվել են հունական կործանիչների կողմից»,- հաղորդել են գլխավոր շտաբում:

Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, բայց ոչ նման քանակությամբ: Խախտումները գրանցվել են այն բանից հետո, երբ առավոտյան Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն ուղղաթիռից ծաղկեպսակ է իջեցրել Իմիա կղզիների մերձակայքում, որտեղ 21 տարի առաջ թուրք-հունական կոնֆլիկտի ժամանակ երեք հույն օդաչու է զոհվել:

Կամենոսը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած մարտահրավերի: Նա վստահեցրել է, որ Հունաստանի զինված ուժերի մարտական հզորությունը բարձր մակարդակի վրա է, եւ հույները կպաշտպանեն իրենց հայրենիքը:

News.am