Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում վավերացվել է քաղաքատիպ ավաններ կառուցելու օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53477-Սիոնիստական_ռեժիմի_խորհրդարանում_վավերացվել_է_քաղաքատիպ_ավաններ_կառուցելու_օրինագիծը
Երկուշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը վավերացրել է պաղեստինյան տարածքները զավթելու և բռնագրավված Պաղեստինում քաղաքատիպ ավանների կառուցումն օրինականացնելու մասին օրինագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 07:55 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում վավերացվել է քաղաքատիպ ավաններ կառուցելու օրինագիծը

Երկուշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը վավերացրել է պաղեստինյան տարածքները զավթելու և բռնագրավված Պաղեստինում քաղաքատիպ ավանների կառուցումն օրինականացնելու մասին օրինագիծը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ օրինագծի դեմ միջազգային մասշտաբով բողոքի ալիք է բարձրացել:

Պաղեստինի ինքնավար վարչակազմը ևս անօրինական է համարել Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը և այդ քայլը դեմ է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևին:

Վերջերս cbs հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին ներկայացրել է որպես Իսրայելի հզոր հովանավոր:

Թրամփը Նեթանյահուին խոստացել է, որ Վաշինգտոնը բազմակողմանիորեն հովանավորելու է Սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու է բռնագրավված Երուսաղեմ:

2016թ. դեկտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումն արգելող բանաձևին: