Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազային
Փետրվար 07, 2017 11:27 Asia/Tehran
Իսրայելի օդուժը և հրետանին երկուշաբթի երեկոյան հարձակվել են պաղեստինյան զինյալների դիրքերին` Գազայի հատվածի սահմանում զինծայառողների գնդակոծումից հետո, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իսրայելի բանակի մամլո ծառայությանը:
Դա օրվա ընթացում արդեն հարվածների երկրորդ փոխանակումն է: Կողմերի կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Առավոտյան պաղեստինյան հրթիռը առանց վնաս պատճառելու պայթել է Իսրայելի հարավային Աշկելոնա քաղաքի շրջակայքում: Որպես պատասխան զինվորականները հարձակվել են նաև զինյալների չորս դիրքերի վրա, օգտագործելով տանկեր և ավիացիա:
Իսրայելը գնդակոծությունների պատասխանատվությունը ավանդաբար դնում է ՀԱՄԱՍ շարժման վրա:
1in.am
Պիտակ