Ասադի նախապայմանը`Սիրիայի վերակառուցման գործում ԵՄ մասնակցության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53543-Ասադի_նախապայմանը_Սիրիայի_վերակառուցման_գործում_ԵՄ_մասնակցության_համար
Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը նախապայման է դրել` այդ երկրի վերակառուցման գործում ԵՄ-ի մասնակցության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 14:23 Asia/Tehran
  • Ասադի նախապայմանը`Սիրիայի վերակառուցման գործում ԵՄ մասնակցության համար

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը նախապայման է դրել` այդ երկրի վերակառուցման գործում ԵՄ-ի մասնակցության համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հայտարարել է.«Սիրիայում վերակառուցման աշխատանքներին ԵՄ մասնակցության նախապայմանը մեր երկրի անկախության ընդունումը և ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության վերջ տալն է»:

Նշելով որ եվրոպացիները անկախ չեն և իրենց ամերիկացի տերերի կամքն են կատարում, Բաշար Ասադն ասել է.«Եվրոպան այն  ցանկանում մասնակցել Սիրիայի վերակառուցման աշխատանքներին, այն դեպքում, երբ դերկատարություն է ունեցել Սիրիայի ավերման մեջ»:

Նշելով որ ԱՄՆ-ի գլխավորած հակալիլիպական կոալիցիայի գործողությունները չեն կարողացել վերջ տալ ԻԼԻՊ-ի կողից սիրիացիների սպնություններին, Ասադն ասել է.«Սիրիայում իրականացվող գործողությունները ազգային իշխանության անտեսում են համարվում»:

Նշելով, որ ահաբեկիչների դեմ պայքարը և նրանց Սիրիա մտնելու ուղին փակելը խաղաղության բանակցությունների մի բաժինն են, Ասադը հավելել է.«Սիրիայում խաղաղություն կհաստատվի, երբ Թուրքիան, Պարսից Ծոցի հարավային շրջանների և մի շարք եվրոպական երկրներ վերջ տան ահաբեկիչներիին ցուցաբերող հովանավորություններին»: