Պաղեստինն ավելի շատ դեսպանատներ ունի քան Իսրայելը
Սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» օրաթերթը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Իրսայելի համեմատությամբ, Պաղեստինն աշխարհում ավելի շատ դիվանագիտական ներկայացուցչություններ ու դեսպանատներ ունի:
Սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» օրաթերթը հայտարաել է, որ Պաղեստինում աշխատում են 103 դիվանագիտական ներկայացուցչություններ, մինչդեռ բռնագրավված տարածքներում 102 ներկայացուցչություն է աշխատում: Թերթը գրել է որ Պաղեստինն ունի 95 դեսպանատներ, իսկ Իսրայելը` 78:
Օրաթերթն անդրադարձել է նաև Սիոնիստական Ռեժիմի կառավարության կողմից իրականացվող ծառայությունների նվազեցմանը և այդ ռեժիմի բյուջեի դեֆիցիտի պատճառով Իսրայելին մի շարք դեսպանատների փակվելու խնդրին:
2012 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պաշտոնապես վավերացրեց Պաղեստին անունով երկիր ստեղծելու նախագիծը և այդ թվականից ի վեր. Պաղեստինը որպես դիտորդ, անդամակցում է ՄԱԿ-ին:
Պաղեստինի ԱԳ նախարարության հրապարակած տվյալների համաձայն, առ այսօր 135 երկիր պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը, որոնցից վերջիններն են եղել Շվեդիան 2014թ. և Վատիկանը 2015թ.: