Ալ-Էբադիի պատասխանը Սպիտակ տան հաղորդագրությանը
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ներքաշվելու տարածաշրջանային ու միջազգային բախումներում:
Իրանի ռադիո-հեռուստատատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն` շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին Իրաքի հեռուստաեթերում, պատասխանելով Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի բովանդակության մասին Սպիտակ տան հաղորդագրությանը, Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Բաղդադը պաշտպանում է իր ազգային շահերը և չի մասնակցելու բախումներին, որոնք Իրաքի և տարածաշրջանի համար աղետ կարող են հանդիսանալ»:
Իրաքի վարչապետը հեռուստատեսային զրույցին մասնակցել է հինգշաբթի երեկոյան ԱՄՆ-ի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:
Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել էր, որ Թրամփի և Ալ-Էբադիի հեռախոսազրույցում քննարկվել է այսպես կոչված «իրանական սպառնալիքի» թեման: