Ներքին տարաձայնություններ Սիոնիստական ռեժիմի կազմում
Գազայի հատվածի վրա հարձակվելու պատրաստվածության կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի դիրքորոշումը ներքին տարաձայնությունների է հանգեցրել:
«Սաֆա» պաղեստինյան գործակալության հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի կրթության և բնակարանային հարցերի նախարարներ Նաֆթալի Բենեթի և Յուաֆ Գալենի կողմից այդ կապակցությամբ հայտարարություններից հետո, ռեժիմի կազմում տարաձայնություններ են առաջացել: Դա հարուցել է նաև ավանաբնակների զայրույթը:
Ռազմական հարցերի փորձագետները նաև զգուշացրել են ռեժիմի միլիտարիստական հայտարարությունների հետևանքների կապակցությամբ:
Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի ուժերի մարտունակության մեծացմանը, Իսրայելի ռեժիմի ռազմական փորձագետ ՝ Ալոն Բեն Դավիդը ռեժիմին զերծ է պահել Գազայի հատվածում պատերազմ սանձազերծելու փորձից:
Երուսաղմի բանակայինները շարունակաբար գազայի հատվածի բնակիչներին պատերազմով են սպառնում՝ Պաղեստինի դիմադրության մարտունակության սարսափի պատճառով: