Բաղդադի կառավարական շրջանը գնդակոծվում է ռեակտիվ ռումբերով
Փետրվար 12, 2017 09:03 Asia/Tehran
Բաղդադի «կանաչ գոտու» շրջանում շաբաթ երեկոյան թվով մի քանի ռեակտիվ ռումբեր են ընկել: Այդ մասին հայտնում է Al-Arabia հեռուստաալիքըը:
Հեռուստաալիքի տվյալներով, գնդակոծումը տեղի է ունենում հենց այս րոպեներին: Տուժածների մասին տվյալներ չեն փոխանցվում: «Կանաչ գոտու» շրջանում տեղակայված են Իրաքի կառավարական հաստատությունները, ինչպես նաև մի շարք պետությունների քաղաքական ներկայացուցչությունները, այդ թվում նաև ԱՄՆ դեսպանատունը:
1in.am
Պիտակ