Իրաքի արևմուտքում ռմբակոծվել է ԻԼԻՊ-ի հրամանատարների ժողովի վայրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54113-Իրաքի_արևմուտքում_ռմբակոծվել_է_ԻԼԻՊ_ի_հրամանատարների_ժողովի_վայրը
Իրաքի բանակը տեղեկացրել է այդ երկրի արևմտյան Ալ-Անբար նահանգի արևմուտքում, Աբուբաքր Ալ-Բաղդադիի գլխավորությամբ ԻԼԻՊ-ի պարագլուխների նիստը ռմբակոծելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 04:12 Asia/Tehran
  • Իրաքի արևմուտքում ռմբակոծվել է ԻԼԻՊ-ի հրամանատարների ժողովի վայրը

Իրաքի բանակը տեղեկացրել է այդ երկրի արևմտյան Ալ-Անբար նահանգի արևմուտքում, Աբուբաքր Ալ-Բաղդադիի գլխավորությամբ ԻԼԻՊ-ի պարագլուխների նիստը ռմբակոծելու մասին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման՝ Իրաքի բանակի լրատվական բաժինը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ տեղեկատվական մանրակրկիտ աշխատանքից և Սիրիայից Իրաք ժամանող Աբուբաքր Ալ-Բաղդադու ու ԻԼԻՊ-ի որոշ հրամանատարների փոխադրող շարասյան հետախուզումից հետո, իրաքցի օդաչուներ Ալ-Անբար նահանգի արևմուտքում գտնվող «Ալ-Ղաեմ»-ի տարածքում ռմբակոծել են ԻԼԻՊ-ի հրամանատարների ու գլխավոր պարագլուխների նիստը:

Իրաքի բանակի լրատվական բաժնի հայտարարության համաձայն՝ այս հարձակման հետևանքով սպանվել են Սիրիայից Իրաք ժամանած 13 գլխավոր հրամանատարներ ու 24 մահապարտներ:

Հաղորդագրությունն Աբուբաքր Ալ-Բաղդադու ճակատագրի մասին մանրամասնություններ չի հաղորդում: