ՀԱՄԱՍ-ն արձագանքել է ԱՄՆ-ի միջնորդությամբ հաշտության բանակցությունները շարունակվելուն
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակը Պաղեստինի ինքնավար վարչակազմին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի հարցը ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացող բանակցության միջոցով կարգավորելու պատրանքից:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը չորեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափի կենտրոն՝ Ռամոլլահում, հանդիպելով ԱՄՆ-ի Հետախուզության կենտրոնական վարչություն CIA-ի պետ Մայք Փոմփեոին, ընդգծեց Պաղեստինի հարցն ԱՄՆ-ի միջնորդությամբ և երկու պետությունների ստեղծման միջոցով կարգավորելու հանդեպ իր հավատարմությունը:
Համաձայն «Ալ-Ալամ»-ի հաղորդման` ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմը հինգշաբթի օրը հակազդելով Պաղեստինի հարցն ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացող հաշտության բանակցությունների միջոցով կարգավորելուն, ասել է. «ԱՄՆ-ի վարչակազմերը ժամանակի ընթացքում շարունակ պաշտպանելով Սիոնիստական ռեժիմին, Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել»:
«Հատկապես Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց հետո իր թույլ դիրքերից Վաշինգտոնի հրաժարվելը վկայում է Երուսաղեմը զավթող ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի հովանավորությունը խստացվելու մասին»,-հավելել է Ղասեմը:
ՀԱՄԱՍ-ի խոսնակը Աբբասին զգուշացրել է ազգային որոշումներում լինել օբյեկտիվ, իսկ պաղեստինյան խմբերին կոչ է արել ազգային հաշտության ուղղությամբ գործնական քայլեր մշակելով պայքարել Պաղեստինի հարցի առջև ծառացած խնդիրների դեմ: