Իրանը դատապարտել է Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ահաբեկիչների գործողությունները չեն կարող որևէ խախտում առաջացնել իրենց հայրենիքը արյունարբու ահաբեկիչներից մաքրելու Իրաքի ժողովրդի վճռակամության մեջ»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, ցավակցելով Իրաքի ժողովրդին ու կառավարությանը, խստորեն դատապարտել է վերջին օրերին այդ երկրի մայրաքաղաքում իրականացված մի քանի ահաբեկչական պայթյուններն ու հատկապես հինգշաբթի երեկոյան Բաղդադում տեղի ունեցած պայթյունը:
«Իրաքի բանակի ու ժողովրդական ուժերն այդ երկրում պայար են տանում ահաբեկիչների դեմ: Մոտ ապագայում տարբեր կրոններից ու ազգություններից բաղկացած Իրաքի ժողովուրդը միասնականությամբ ու համախոհությամբ տոնելու է ԻԼԻՊ-ի թաքֆիրական-սիոնիստական ահաբեկիչների դիմաց իր հաղթանակը»,-հավելել է Ղասեմին:
Իրաքի հիվանդանոցային աղբյուրներ հայտարարել են, որ հինգշաբթի երեկոյան Բաղդադի հարավում գտնվող «Ալ-Բայա»-ի տարածքում՝ ինքնաշարժի վաճառքի հանրային հրապարակում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են 55 և վիրավորվել 70 խաղաղ քաղաքացիներ: