Իրանը դատապարտել է Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54388-Իրանը_դատապարտել_է_Իրաքի_մայրաքաղաքում_տեղի_ունեցած_ահաբեկչական_պայթյունները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ահաբեկիչների գործողությունները չեն կարող որևէ խախտում առաջացնել իրենց հայրենիքը արյունարբու ահաբեկիչներից մաքրելու Իրաքի ժողովրդի վճռակամության մեջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 04:05 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ահաբեկիչների գործողությունները չեն կարող որևէ խախտում առաջացնել իրենց հայրենիքը արյունարբու ահաբեկիչներից մաքրելու Իրաքի ժողովրդի վճռակամության մեջ»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, ցավակցելով Իրաքի ժողովրդին ու կառավարությանը, խստորեն դատապարտել է վերջին օրերին այդ երկրի մայրաքաղաքում իրականացված մի քանի ահաբեկչական պայթյուններն ու հատկապես հինգշաբթի երեկոյան Բաղդադում տեղի ունեցած պայթյունը:

«Իրաքի բանակի ու ժողովրդական ուժերն այդ երկրում պայար են տանում ահաբեկիչների դեմ: Մոտ ապագայում տարբեր կրոններից ու ազգություններից բաղկացած Իրաքի ժողովուրդը միասնականությամբ ու համախոհությամբ տոնելու է ԻԼԻՊ-ի թաքֆիրական-սիոնիստական ահաբեկիչների դիմաց իր հաղթանակը»,-հավելել է Ղասեմին:

Իրաքի հիվանդանոցային աղբյուրներ հայտարարել են, որ հինգշաբթի երեկոյան Բաղդադի հարավում գտնվող «Ալ-Բայա»-ի տարածքում՝ ինքնաշարժի վաճառքի հանրային հրապարակում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են 55 և վիրավորվել 70 խաղաղ քաղաքացիներ: