Օտար երկրների միջամտությունը Միջին Արևելքի խնդիրներից շատերի պատճառն է
Իրանի ու Ֆրանսիայի խորհրդարանական խմբի նախագահն ասել է. «Տարածաշրջանի խնդիրներից շատերը բխում են վերտարածաշրջանային երկրների, այդ թվում ԱՄՆ-ի միջամտություններից և դրանց լուծումը անկեղծության վրա հիմնված երկխոսությունն է»:
Քազեմ Ջալալին կիրակի օրը Թեհրանում, հանդիպել է Իրանի հետ Ֆրանսիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժոել Գրիոին, հավելել է. «Իրանը որպես անկախ ու կայուն երկիր փորձում է միջազգային հանրության հետ երկխոսության միջոցով դիվանագիտական լուծում գտնել տարածաշրջանի խնդիրների համար»:
Ջալալին Իրաքի իրավիճակը տարածաշրջանում ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման հետևանքը համարելով, քննադատել է Արաբիայի կողմից Եմենի ռմբակոծման ու այդ երկրի ժողովրդի կոտորածի դիմաց արևմուտքի լռությունը:
Իրանի ու Ֆրանսիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն Իրանի աշխարհում ահաբեկչության գլխավոր զոհերից համարելով, նշել է. «Հույսով ենք, որ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը որևէ դիրք ու հենարան չի ունենա Եվրոպայում ու Ֆրանսիայում»:
Իրանի հետ Ֆրանսիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժոել Գրիոն այս հանդիպման ժամանակ ասել է. «Իրանն ու Ֆրանսիան համագործակցությամբ ու երկխոսությամբ պիտի քայլ վերցնեն ահաբեկչության դեմ պայքարի և երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»: