Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54706-Պենտագոնի_ղեկավարը_ժամանել_է_Բաղդադ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 20-ին ժամանել Է Բաղդադ եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը չի փորձում տիրանալ իրաքյան նավթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2017 09:20 Asia/Tehran
  • Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 20-ին ժամանել Է Բաղդադ եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը չի փորձում տիրանալ իրաքյան նավթին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Մեթիսը, ինչպես նշվում Է, փորձել Է հանգստացնել Իրաքի իշխանություններին եւ հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր չԷ զավթել իրաքյան նավթը: Սպասվում Է, որ նա Իրաքի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի թեման: 

«Կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ՝ այս սենյակում, մենք բոլորս Ամերիկայում վճարում ենք նավթի ու գազի դիմաց, եւ ես վստահ եմ, որ մենք դա կշարունակենք անել ապագայում,-ասել Է Մեթիսն իրեն ուղեկցող լրագրողներին:-Մենք որեւԷ մեկի նավթը զավթելու համար չԷ, որ գտնվում ենք Իրաքում»: 

Սա Մեթիսի առաջին ուղեւորությունն Է Իրաք Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա նշանակվելու պահից ի վեր: Մեթիսի այցը համընկել Է Մոսուլ քաղաքի արեւմտյան մասից ԻՊ-ի զինյալներին դուրս մղելու իրաքյան բանակի ակտիվ գործողությունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am