Ռամազան Աբդոլլահ.«Սիոնիստական ռեժիմը վատ պայմաններում է հայտնվել»
Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտւղար Ռամազան Աբդոլլահ Շալահն ասել է.-«Սոնիստական ռեժիմն անբարենպաստ պայմաններում է հայտնվել և դիմակայում է ներքին բազում խնդիրներ»
Թեհրանում կայացած Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության 6-րդ համագումարի շրջանակում Ռամազան Աբդոլլահ Շալահն անդրդառնալով Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթին, շնորհակալություն է հայտնել Իսրայելի դեմ մղվող պայքարում Պաղեստինի ժողովրդին ցուցաբերած աջակցության կապակցությամբ:
Ռամազան Աբդոլլահ Շալահն գնահատելով Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության 6-րդ համագումարի կայացման ուղղությամբ Իրանի կառավարության պաշտոնյաների, խորհրդարանի և պատասխանատուների գործադրած ջանքերն ասել է.-«Այս նախաձեռնությունը վկայում է ԻԻՀ-ն իր հզորությամբ և կայունությամբ հովանավորում ու պաշտպանում է Պաղեստինի բռնահարված ժողովրդին»:
Նա հստակեցրել է.-«Հակառակ Իսրայելի հայտարարություններին, այդ ռեժիմը վատ պայմաններում է գտնվում և ունի բազմաթիվ խնդիրներ: Այդ ռեժիմի ուժի միակ գործոնը պաղեստինի և արաբական երկրների ներքին անհամաձայնություններն են»: