ԱՄՆ-ի ավիահարձակումների հետևանքով Մոսուլում զոհվել են խաղաղ քաղաքացիներ
Փետրվար 22, 2017 07:57 Asia/Tehran
ԱՄՆ-ի կողմից Մոսուլում գտնվող բնակելի համալիրի ուղղությամբ կատարված ավիահարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, ավելի քան հիսունը` վիրավորվել:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, Մոսուլի արևմուտյան շրջանում ԻԼԻՊ-ը հարյուր հազարավոր մարդկանց օգտագործում է որպես կենդանի վահան և կանխում է նրանց հեռանալն այդ շրջանից:
Մեկ այլ լուրի համաձայն, Ալ-Ռեմադիի արևմուտքում ահաբեկիչները պայթեցրել են ոստիկանության մի անցակետ, ինչի հետևանքով զոհվել է զորայիններից մեկը, 4 ուրիշներ վիրավորվել են:
Մոսուլի արևմուտքում Իրաքի աշխարհազորայինների առաջխաղացման արդյունքում ահաբեկիչները սկսել են նահանջել այդ քաղաքի օդանավակայանից:
Պիտակ