Պաղեստինը՝ Իսլամի աշխարհում առաջնային և միավորող հարց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54872-Պաղեստինը_Իսլամի_աշխարհում_առաջնային_և_միավորող_հարց
Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի խոսնակն ասել է. «Թեհրանում գումարված Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի ուղերձը իսլամ աշխարհի համար Պաղեստինի հարցի գերակայությունն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 22, 2017 11:32 Asia/Tehran
  • Պաղեստինը՝ Իսլամի աշխարհում առաջնային և միավորող հարց

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի խոսնակն ասել է. «Թեհրանում գումարված Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի ուղերձը իսլամ աշխարհի համար Պաղեստինի հարցի գերակայությունն է»:

Անդրադառնալով տարածաշրջանի պայմանները Սիոնիստական ռեժիմի կողմից չարաշահվելուն, Քազեմ Ջալալին ասել է. «Սիոնիստները տարածաշրջանում ծնունդ են տվել բռնարարքներին ու ահաբեկչությանն ու միևնույն ժամանակ այդ բռնարարքներն իսլամի անվան ներքո տարածելով, աշխարհում իսլամաֆոբիա են առաջացնում»:

«Պաղեստինի հարցը իսլամ աշխարհի միասնականության առանցքն է համարվում և այդ պատճառով իմպերիալիստական և սիոնիստական լրատվական հոսանքները փորձում են այդ հարցը հանել իսլամ աշխարհի գերակայությունների ցանկից»,-նշել է Ջալալին:

Նշելով, որ Իրանի իսլամական հեղափոխությունը ոգեշնչում է տարածաշրջանի ժողովուրդներին, նա հավելել է. «Իրանը ողջունում է իսլամ ժողովրդի միասնականությունը և Իրանը Պաղեստինի պաշտպանության համաժողով կազմակերպելով հետապնդում է Պաղեստինի և իսլամ ժողովրդի միասնականության նպատակը»: