Ահաբեկիչներին աջակցումը սաուդցիների և սիոնիստների գործելակերպն է
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի որակավորմամբ, «տուրք տալը» համարվում է սաուդցիների և սիոնիստների գործեղանակը:
«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Սիրիայի ազգային խորհրդարանի նախագահ ՝ Հադիա Աբբասի հետ հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին ասել է.-«Սիոնիստական ռեժիմը փորձում է շահարկելով տարածաշրջանի ճգնաժամերը, շարունակել կոտորածի ու օկուպացման իր ուղին, սակայն անկասկած Դիմադրության մարտիկները վրեժխնդրական քայլերով են պատասխանելու նրանց»:
«Այսօր ահաբեկիչների գլխավոր պաշտպանները խոսում են Իրանի սպառնալիքի մասին, մինչդեռ թաքֆիրական ահաբեկչությանը ցուցաբերվող նրանց աջակցության պատճառով, համաշխարհային անվտանգությունը ճգնաժամային իրավիճակում է հայտնվել».-ասել է Շամխանին:
Սիրիայի ազգային խորհրդարանի նախագահն ասել է.-«Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու համար Սիրիայի ժողովուրդը վճարում է այն քաղաքացիների կյանքով, ովքեր սպանվել են տարածաշրջանի որոշ կախյալ ռեժիմիներին կից ահաբեկիչների ձեռքով»:
«Սիոնիստական ռեժիմն աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, ինչը վկայում է Իսրայելի և թաքֆիրական -ահաբեկչական հոսանքների միջև սերտ կապերի մասին».-հավաստել է Հադիա Աբբասը: