Անկարա. Իրանը Թուրքիայի համար կարևոր հարևան է համարվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54968-Անկարա._Իրանը_Թուրքիայի_համար_կարևոր_հարևան_է_համարվում
Թուրքիայի նախագահ Իբրահիմ Քալինը չորեքշաբթի օրը նշել է, որ ԻԻՀ-ն Թուրքիայի համար կարևոր հարևան է համարվում, ասաց. «Անկարան Թեհրանի հետ լարվածությունը սրելու մտադրություն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2017 04:05 Asia/Tehran
  • Անկարա. Իրանը Թուրքիայի համար կարևոր հարևան է համարվում

Թուրքիայի նախագահ Իբրահիմ Քալինը չորեքշաբթի օրը նշել է, որ ԻԻՀ-ն Թուրքիայի համար կարևոր հարևան է համարվում, ասաց. «Անկարան Թեհրանի հետ լարվածությունը սրելու մտադրություն չունի»:

Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը վերջին շրջանում Իրանի դեմ ուղղված անհիմն հայտարարություններ  կատարելով Թեհրանին մեղադրել են տարածաշրջանի ներքին հարցերին միջամտելու մեջ, ինչն արժանացել է իրանցի պաշտոնատարների կտրուկ պատասխանին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Իբրահիմ Քալինը նշել է, որ Սիրիայում ու Իրաքում այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է: «Անկարան հանուն տարածաշրջանի ու Սիրիայի ժողովրդի ապագայի և հանուն իր ազգային անվտանգության, իր սահմաններից ներս ու արտասահմանում կռվում է ահաբեկիչների դեմ». ասել է նա:

Թուրքիան արդեն մի քանի ամիս առանց Իրաքի ու Սիրիայի կառավարությունների թույլտվության և անօրինական կերպով իր հարյուրավոր զորայիններին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով մտցրել է այդ երկու երկիր և անուշադրության է մատնում Բաղդադի ու Դամասկոսի բողոքները:

Սա ի տես այն բանի, որ Սիրիայում ու Իրաքում ճգնաժամը սկսվել է ԱՄՆ-ի, Արաբիայի, Թուրքիայի ու նրանց դաշնակիցների պաշտպանած ահաբեկչական խմբերի ծավալուն հարձակմամբ: