Ազատագրվել է Մոսուլի օդանավակայանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55002-Ազատագրվել_է_Մոսուլի_օդանավակայանը
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն Իրաքի բանակի ուժերը ազատագրել են Մոսուլի օդանավակայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2017 13:05 Asia/Tehran

«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն Իրաքի բանակի ուժերը ազատագրել են Մոսուլի օդանավակայանը:

Իրաքյան լրատվական աղբյորները հաղորել են, որ Իրաքի բանակի ուժերը Մոսուլի արևմտյան հատվածում շրջապատել են ահաբեկչական խմբերի զինյալներին և առաջխաղացում են ունեցել դեպի քաղաքի օդանավակայանը: 

Նույն աղբյուրները հստակեցրել են, որ Իրաքի հատուկ նշանակության ուժերը և ոստիկանության հակաահաբեկչական ուժերը հարձակում են իրականցրել Մուսուլի օդանավակայանի ուղղությամբ: 

Ավելի վաղ Իրաքի հեռուստատեսությունը հաղորդել էր որ ազատագրվել է Մոսուլի օդանավակայանը: 

Փետրվարի 19-ին մեկնարկել է Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման ռազմական գործողությունները:

Ավելի վաղ ազատագրվել էր քաղաքի արևեկյան հատվածը: Այժմ փախստականները վերադառնում են իրենց քաղաքը: