Ալ-Էբադին հրամայել է ռմբակոծել Սիրիայում գտնվող ԻԼԻՊ-ի դիրքերը
Փետրվար 24, 2017 14:44 Asia/Tehran
Իրաքի վարչապետ այդ երկրի օդուժին հրամայել է ռմաբակոծել Սիրիայում գտնվող ԻԼԻՊ-ի դիրքերը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին տարածած հաղորդագրությամբ Իրաքի վարչապետը հայտարարել է.«Մեր զավակներին ու քաղաքացիներին սպանող ահաբեկիչներին հետապնդելու մեջ վճռական ենք: Հետևաբար օդուժին հրաման է տրվել ռմբակոծել Սիրիայի Հասիբեյում և Ալբուքամալում տեղակայված ԻԼԻՊ-ի դիրքերը, քանի որ այդտեղ տեղակայված ահաբեկիչներն են իրականացրել վերջերս Բաղադադում տեղի ունեցած պայթյունները»:
Վարչապետի այս հայտարարություննները հնչում են այն դեպքում, երբ Իրաքի զինված ուժերը ազատագրելով Մոսուլի արևմտյան հատվածի Հեյ Ալ-Թայրան և Հեյ Ալ-Մամում շրջանները, ազատագրել են նաև Թելաֆարի արևելյան Թել Ալ-Զաթ գյուղը:
Պիտակ