Իրաք.«Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի իր անկեղծությունը»
Իրաքի պառլամենտի պատգամավորները հայտարարել են, որ Ռիադը պետք է իր անկեղծությունը ապացուցի տարածաշրջանում, իսկ Իրաքը կարող է օգնել տարածաշրջանում լարվածությունների մեղմացմանը:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը շաբաթ օրը չհայտարարված այց կատարեց Բաղդադ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրաքի պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խալեդ Ալ-Ասադին հայտարարել է, որ Ադել Ալ-Ջոբայրի այցը Բաղդադ կատարվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով, սակայն Ռիադը պետք է իր քաղաքականությունը փոփոխության ենթարկի Իրաքի նկատմամբ:
Իրաքի պառլամենտի «Օրենքի պետություն» կուսակցության ֆրակցիայի ներկայացուցիչ Ֆերդուս Ալ-Աուդին ասել է.«Սաուդյան Արաբիան պետք է հրաժարվի Իրաքի նկատմամբ որդեգրած իր նախկին սխալ քաղաքականությունից»:
«Ահաբեկչական գործով Սաուդյան Արաբիան պետք է համագործակցի Իրաքի հետ և ապացուցի իր անկեղծությունը: Արաբիան պետք է վերջ տա իր նյութական և սպառազինական աջակցությանը ահաբեկչական խմբերին». հավելել է նա: