Պաղեստինցի աղջիկը 16 տարի ազատազրկման է դատապարտվել
Երկուշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի մի դատարան 16 տարվա ազատազրկման և 27 հազար դոլարի տուգանք վճարելու է դատապարտել պաղեստինցի մի աղջկա՝ մի սիոնիստի սպանության փորձ կատարելու պատրվակով:
Սիոնիստական ռեժիմի դատախազությունը հայտարարել է, որ Աբու Էյադեն 2016 թ. ապրիլին դանակով հարձակվել է սիոնիստ մի կնոջ վրա: Իսկ Աբու Էյադեյի հարազատներն ասում են, որ նա նման քայլ չի արել, այլ ինքն է հարձակման ենթարկվել և սիոնիստ կինն է մեղավոր և նա պիտի դատապարտվի:
Հատկանշական է, որ անցյալ երեքշաբթի օրը, Թել Ավիվում դատարանը 18 ամվա ազատազրկման է դատապարտել սիոնիստ զինվորականին, ով 2016 թ. մարտին սպանել է վիրավորված պաղեստինցի երիտասարդին:
Հատկանշական է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում ծանր պայմաններում կալանավորված են ավելի քան 7 հազար պաղեստինցիներ: