Ընդգծվել է Գազայի դեմ պատերազմում Սիոնիստական ռեժիմի կրած պարտությունը
Սիոնիստական ռեժիմի բանակի հարավային տարածքի նախկին հրամանատարը Գազայի 50-օրյա պատերազմի կապակցությամբ ընդգծել է ռեժիմն այդ պատերազմում ծանր պարտություն է կրել:
ԻՌՆԱ-ն երեքշաբթի օրը հղում կատարելով սիոնիստական «Յեդիութ Ահարանութ» օրաթերթին, հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի բանակի հարավային տարածքի հրամանատար Յում Թո Սամիանի ընդգծմամբ, Իսրայելի բանակը 2014 թվականի ամռանը տեղի ունեցած 50-օրյա պատերազմից 4 ամիս առաջ տեղյակ էր դիմադրության թունելների վտանգի մասին և դրանց ոչնչացման համար նախագիծ էր ներկայացրել: Նա հավելել է, որ այդուհանդերձ Իսրայելն այս պատերազմում ծանր պարտություն կրեց:
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանական դիտորդ Յուսեֆ Շաբիրան երեքշաբթի օրը մի զեկույցում խիստ քննադատելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նետանյահուին, պատերազմի նախկին նախարար Մուշե Յաըլունին ու նաև այդ ռեժիմի անվտանգության խորհրդին, հայտարարել է, որ բանակը Համասի թունելների ցանցի ոչնչացման համար անհրաժեշտ պատրաստվածություն չունենալու պատճառով, պարտվեց 2014 թվականի պատերազմում:
2014 թվականին Գազայի հատվածի դեմ սանձազերծված 50-օրյա պատերազմն ընդհանրապես ուղղված էր այն թունելների դեմ, որոնք Համասի պայքարողներին թույլ էին տալիս Գազայից զավթված Պաղեստին անցնել:
ԱՄՆ-ի կառավարությունը Գազայում սահմանային թունելների հայտնաբերման ու ոչնչացման համար ծանր մեքենաներ է տրամադրում Սիոնիստական ռեժիմին և այդ շրջագծում ամերիկյան «Քաթերփիլար» ընկերությունը վերջերս 20 ծանր մեքենաներ հանձնեց Թելավիվին: