Էմիրեթցի պատասխանատուն հակաիրանական անհիմն հայտարարություն է արել
Էմիրությունների կառավարության արտաքին հարցերի խորհրդատու նախարարը կրկին հայտարարել է, թե ԻԻՀ-ն զենք է առաքում Եմենում Անսարալլահ շարժման համար:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման` Անվար Ղերղաշը երեքշաբթի օրն ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանը հակասաուդական միտումների շրջագծում զենք է տրամադրում Եմենի Հուսիներին: Նա նշել է, որ Իրանը շարունակում է տարածաշրջանում իր միջամտությունները:
Եմենի հրաժարված նախագահի տեղակալ Ալի Մոհսեն Սալեհը նույնպես երեքշաբթի օրն ունեցած ելույթում Հուսիների համար զենք առաքելու մեջ մեղադրել է Իրանին:
Իրանը բազմիցս հերքել է Եմեն զենք առաքելու մասին Էմիրությունների ու Արաբիայի պատասխանատուների հայտարարությունները, ինչը վերջերս հերքեց նաև Օմանի ԱԳ նախարարը հայտարարելով, որ Իրանի կողմից Եմենում Հուսիների համար զենք առաքվելու մասին հաղորդումները սուտ են:
Արաբիան ամերիկյան ու բրիտանական զենքերով ավիահարվածի թիրախ է դարձում Եմենի անպաշտպան ժողովրդին, ինչը մարդկության դեմ հանցագործություն և պատերազմական ոճրագործություն է համարվում: