ԴԱԵՇ-Ի պարագլուխը հրաժեշտի ուղերձ է հղել իր ահաբեկիչներին
Մարտ 01, 2017 12:28 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր Ալ Բաղդադին ուղերձ է հղել իր կողմնակիցներին՝ կոչ անելով թաքնվել Իրաքի և Սիրիայի լեռնային շրջաններում:
Ինչպես փոխանցում է Iraqi News-ը՝ Ալ Բաղդադին խոստովանել է ԻՊ-ի պարտությունը վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններում և իր խոսքը համարել է հրաժեշտի ուղերձ:
Նշվում է, որ ուղերձը տարածվել է ԻՊ քարոզիչների շրջանում և կարգադրվել է փոխանցել արևմտյան Մոսուլի տարբեր վայրերում գտնվող գրոհայիններին:
armedia.am/
Պիտակ