Սաուդյան Արաբիայի թագավորը Ինդոնեզիա է ժամանել 460 տոննա ուղեբեռով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55682-Սաուդյան_Արաբիայի_թագավորը_Ինդոնեզիա_է_ժամանել_460_տոննա_ուղեբեռով
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը պաշտոնական այցելություն է կատարել Ինդոնեզիա` տնտեսական կապերի ամրապնդման նպատակով: Այս մասին գրում է Korespondent.net-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2017 16:22 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի թագավորը Ինդոնեզիա է ժամանել 460 տոննա ուղեբեռով

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը պաշտոնական այցելություն է կատարել Ինդոնեզիա` տնտեսական կապերի ամրապնդման նպատակով: Այս մասին գրում է Korespondent.net-ը:

Նշվում է, որ այս այցը նրա առաջին այցն է Ինդոնեզիա՝ վերջին կես դարում: Սաուդացի թագավորը Ջակարտայի օդանավակայան է ժամանել հազարավոր պատվիրակների, այդ թվում` արքայազների և նախարարների ուղեկցությամբ: Սաուդացի միապետի հետ միասին եղել է 460 տոննա ուղեբեռ, ինչպես նաև «Mercedes» լիմուզիններ են ժամանել:

Օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն: Նրան ուղեկցել են մեծ թվով ոստիկանական մեքենաներ, ինչպես նաև դրոներով թագավորին ողջունել են հազարավոր դպրոցականներ: Հատուկ նրա այցի համար հրավիրվել են 150 բարձրակարգ խոհարարներ, ինչպես նար բարձր մակարդակով ապահովվել է նրա հանգստի վայրը: 

operativ.am/