Մոսուլում ԻԼԻՊ-ին պատկանող 100 տոննա քիմիական նյութերի պահեստ է հայտնաբերվել
Իրաքի ժողովրդային ուժերը՝ «Ալ-Հաշդ Ալ-Շաըբի»-ն շաբաթ օրը Իրաքի հյուսիսային Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլի արևելյան բաժնում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պատկանող շուրջ 100 տոննա քիմիական նյութերի մի պահեստ է հայտնաբերել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` «Ալ-Հաշդ Ալ-Շաըբի»-ն շաբաթ օրը հայտարարել է. «Ի հետևումն Նեյնավա նահանգում այս ուժերի անվտանգության բաժանմունքի տեղեկատվական հետապնդումների, Իրաքի ժողովրդային ուժերին հաջողվեց հայտնաբերել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պատկանող քիմիական նյութերի մի մեծ պահեստ, որն օգտագործվում էր քիմիական տարբեր տեսակի ռումբերի արտադրման համար»:
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը վերջին տարիներին բազմիցս Իրաքի ու Սիրիայի տարբեր տարածքներում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք է օգտագործել, ինչը սակայն մինչև այսօր միջազգային հանրության կողմից լուրջ արձագանքի չի արժանացել: