Բաղդադն ու Դամասկոսն ահաբեկչության դեմ պայքարում համադրված ու միասնական են
Իրաքի ԱԳ նախարարը նշել է, որ այդ երկիրը նպատակ չունի միջամտել որևէ երկրի ներքին հարցերին: «Ահաբեկչության դեմ պայքարի հարցում Բաղդադի ու Դամասկոսի միջև համադրություն գոյություն ունի». ասել է նա:
«Ալ-Մայադին» լրատվական հեռուստակայանի հաղորդման համաձայն` Էբրահիմ Ալ-Ջաըֆարին երեքշաբթի օրը Կահիրեում գումարված Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների նստաշրջանում, պահանջել է այդ լիգային Սիրիայի անդամակցության վերականգնումը:
Իրաքի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Սիրիայի վերադարձը ԱՊԼ կօժանդակի այդ երկրում ճգնաժամի կարգավորմանը և ահաբեկչական խմբերին արմատախիլ անելուն:
Ալ-Ջաըֆարին Մոսուլում Իրաքի ռազմական ուժերի առաջխաղացման մասին ասել է. «ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում Իրաքի բանակի առաջընթացը հանգեցրել է քաղաքական խմբերի միջև միասնականությանն ու միատարրությանը»:
«ԻԼԻՊ-ի ֆինանսավորմանը զուգահեռ, որոշ երկրներ դյուրություններ են ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինված անդամների Իրաք ու Սիրիա մուտք գործելու համար»,-հայտարարել է Իրաքի արտաքին դիվանագիտության ղեկավարը:
Ջաըֆարին հավելել է. «Մոսուլի արևմտյան բաժնի ազատագրման գործողության սկզբից իրաքյան միասնական ուժերը կարողացել են ԻԼԻՊ-ից ազատագրել Նեյնավա նահանգի տարբեր քաղաքներ ու գյուղեր»: