Երուսաղեմի Մուֆտի.«Սիոնիստական ռեժիմն իրավունք չունի միջամտել պաղեստինցիների կրոնական հարցերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56346-Երուսաղեմի_Մուֆտի._Սիոնիստական_ռեժիմն_իրավունք_չունի_միջամտել_պաղեստինցիների_կրոնական_հարցերին
Հակազդելով Երուսաղեմի մզկիթներում Ազան հնչեցնելու արգելքի օրինագծին, Երուսաղեմի Մուֆտին ասել է.«Քնեսետը և այդ ռեժիմի ոչ մի կառույց իրավունք չունեն միջամտել մուսուլմանների կրոնական օրենքներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 07:52 Asia/Tehran
  • Երուսաղեմի Մուֆտի.«Սիոնիստական ռեժիմն իրավունք չունի միջամտել պաղեստինցիների  կրոնական հարցերին

Հակազդելով Երուսաղեմի մզկիթներում Ազան հնչեցնելու արգելքի օրինագծին, Երուսաղեմի Մուֆտին ասել է.«Քնեսետը և այդ ռեժիմի ոչ մի կառույց իրավունք չունեն միջամտել մուսուլմանների կրոնական օրենքներին»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, շեշտելով որ Երուսաղեմի մզկիթներից ազան կհնչեցվի, Շեյխ Մոհամմեդ Հոսեյնը հավաստիացրել է.«Պաղեստինցիները երբեք չեն ճանաչի Սիոնիստական Ռեժիմի որոշումները»:

Սիոնիստական Ռեժիմի պառլամենտի արաբ պատգամավոր Իմեն Ուդեն ասել է.«Այս ռասիստական օրենքը խոսում է սիոնիստների կողմից պաղեստինցիների դեմ ծրագրված քայլերի մասին»:

Չորեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի Քնեսետը վավերացրել է Երուսաղեմի մզկիթներում Ազան հնչեցնելու արգելքի օրինագծիը:

Սիոնիստական ռեժիմի այս քայլը համարվում է Երուսաղեմը հրեականացնելու և այդ քաղաքից իսլամի բոլոր հետքերը ջնջելու ուղղությամբ կատարվող քայլերից մեկը: