«ԻԼԻՊ»-ի վերջնական հանգրվանը լինելու է Իրաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56376-ԻԼԻՊ_ի_վերջնական_հանգրվանը_լինելու_է_Իրաքը
Սիրիայում «Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող ալ-Ռակկա քաղաքի ազատագրման ռազմական գործողությունները նոր թափ են ստանում, հատկապես վերջին օրերին այդ քաղաքի ուղղությամբ սիրիական կառավարական ուժերի և քրդական զինուժի առաջխաղացման, ինչպես նաև ալ-Ռակկան գրավելու Անկարայից հնչող հռետորաբանության ֆոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 12:16 Asia/Tehran
  • «ԻԼԻՊ»-ի վերջնական հանգրվանը լինելու է Իրաքը

Սիրիայում «Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող ալ-Ռակկա քաղաքի ազատագրման ռազմական գործողությունները նոր թափ են ստանում, հատկապես վերջին օրերին այդ քաղաքի ուղղությամբ սիրիական կառավարական ուժերի և քրդական զինուժի առաջխաղացման, ինչպես նաև ալ-Ռակկան գրավելու Անկարայից հնչող հռետորաբանության ֆոնին:

Վերոհիշյալին զուգահեռ՝ ԶԼՄ-ներում տեղեկություններ են պտտվում, թե քաղաքից հեռացել են Իսլամական պետության ղեկավար շրջանակը (շեշտվում է նաև խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հեռացման լուրը):

Սակայն, «Իսլամական պետության» վերջնական հանգրվանը լինելու է Իրաքը, իսկ իլիպականների առաջնորդների թաքնվելու ամենահավանական տեղանքը՝ Իրաքի հյուսիս-արևմտյան հատվածից՝ Բաաջ քաղաքից մինչև սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Ալբու Քամալ սիրիական բնակավայրն ընկած հատվածն է: Այս հատվածը նրանց պատմական տեղանքն է, տեղի բնակչությանը շատ լավ ճանաչում են, այստեղ բնակվում են արաբական ցեղեր, այստեղ հեշտ է գտնել ջուր, վառելիք, սնունդ՝ ի տարբերություն խոշոր քաղաքների:

«Իսլամական պետության» ղեկավար շրջանակը հենց այս հատվածում է գտնվել ու գտնվում:

operativ.am/