Մոսուլում զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել
Մարտ 11, 2017 18:22 Asia/Tehran
Իրաքի կառավարական ուժերի զինվորները Մոսուլ քաղաքի թաղամասերից մեկում եղբայրական գերեզման են հայտնաբերել` հարյուրավոր մարդկանց մնացորդներով, որոնց, հավանաբար, սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, գերեզմանը հայտնաբերվել է Բադուշ բանտի մոտակայքում, որը կառավարական ուժերին օրեր առաջ է հաջողվել ազատագրել իսլամիստներից: Դեռևս հայտնի չէ, թե քանի մարմին կա զանգվածային գերեզմանում:
Նշվում է, որ հայտնաբերվածը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նախկինում կատարած հետաքննության ապացույցն է: HRW-ի զեկույցի համաձայն` 2014-ին ԻՊ-ի գրոհայինները Բադուշ բանտի մոտ մոտ 600 բանտարկյալի են գնդակահարել:
Tert.am
Պիտակ