Մոսուլում մնացած ԻՊ ահաբեկիչները հայտնվել են շրջափակման մեջ
ԱՄՆ նախագահի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գծով հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳարկը հայտարարել է, որ իրաքյան Մոսուլում մնացած ԻՊ զինյալներից յուրաքանչյուրին մահ է սպառնում, հայտնում է BBC-ն:
«Յուրաքանչյուր ահաբեկիչ, ով մնացել է Մոսուլում, մահանալու է, քանի որ նրանք բոլորը ծուղակի մեջ են: Մենք նախատեսում ենք ոչ միայն ջախջախել նրանց, այլ թույլ չտալ փախչել», - ասել է ՄքԳարկը՝ նշելով, որ իրաքյան բանակին հավատարիմ ուժերին հաջողվել է իրենց հսկողության տակ առնել դեպի Մոսուլ տանող վերջին ճանապարհը:
Ավելի վաղ Իրաքի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Մոսուլ քաղաքի արևմտյան մասի ավելի քան մեկ երրորդը:
Հիշեցնենք, որ Մոսուլն իսլամիստները գրավել են 2014-ի ամռանը: Մոսուլն իսլամիստներից ազատագրելու ռազմարշավը երկրի կառավարությունը սկսել է անցյալ տարվա հոկտեմբերին:
tert.am/