Իրաքում հայտնաբերվել է զանգավածային գերեզման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57076-Իրաքում_հայտնաբերվել_է_զանգավածային_գերեզման
Իրաքի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Թեքրիթի նախագահական պալատներում հայտնաբերվել է «Սփայքեր» ռազմական ակադեմիայի զոհված ուսանողների զանգվածային գերեզմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 13:14 Asia/Tehran
  • Իրաքում հայտնաբերվել է զանգավածային գերեզման

Իրաքի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Թեքրիթի նախագահական պալատներում հայտնաբերվել է «Սփայքեր» ռազմական ակադեմիայի զոհված ուսանողների զանգվածային գերեզմանը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ Իրաքի առողջապահության նախարարության պաշտոնյա Զեյդ Ալի Աբբասն հայտարարել է.-«Մինչ այժմ հայտնաբերվել է 12 դիակ»:

Անցած տարի Թեքրիթի նախագահական պալատներից Իրաքի կառավարությունը հայտնաբերել էր 1000 դիակ:

2014 թ. հունիսին Սալահեդդին նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խումբի կողմից գնդակահարվեցին «Սփայքեր» ռազմական ակադեմիայի ուսանողները: 

Հաղորդման համաձայն՝ Մոսուլում Իրաքի բանակի խոսնակ Յահյա Ռասուլն ասել է.-«Իրաքի անվտանգություն կազմակերպությունը հետապնդում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի բոլոր քայլերը և թաքստոցը հայտնաբերվելուց հոտո՝ Իրաքցի ուժերը կոչնչացնեն նրան»: