Իրաքում հայտնաբերվել է զանգավածային գերեզման
Իրաքի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Թեքրիթի նախագահական պալատներում հայտնաբերվել է «Սփայքեր» ռազմական ակադեմիայի զոհված ուսանողների զանգվածային գերեզմանը:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ Իրաքի առողջապահության նախարարության պաշտոնյա Զեյդ Ալի Աբբասն հայտարարել է.-«Մինչ այժմ հայտնաբերվել է 12 դիակ»:
Անցած տարի Թեքրիթի նախագահական պալատներից Իրաքի կառավարությունը հայտնաբերել էր 1000 դիակ:
2014 թ. հունիսին Սալահեդդին նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խումբի կողմից գնդակահարվեցին «Սփայքեր» ռազմական ակադեմիայի ուսանողները:
Հաղորդման համաձայն՝ Մոսուլում Իրաքի բանակի խոսնակ Յահյա Ռասուլն ասել է.-«Իրաքի անվտանգություն կազմակերպությունը հետապնդում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի բոլոր քայլերը և թաքստոցը հայտնաբերվելուց հոտո՝ Իրաքցի ուժերը կոչնչացնեն նրան»: