ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի Բահրեյն կատարելիք պայմանական այցը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը, Բահրեյն կատարելիք իր ուղևորությունը պայմանավորել է այդ երկրում քաղաքական ակտիվիստների խոշտանգման հարցի քննարկմամբ:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հինգշաբթի օրը արձագանքելով Բահրեյնի խորհրդարանի այդ երկիր այցելելու հրավերին, դրա ընդունումը պայմանավորել է Բահրեյնում քաղաքական կուսակցությունների ու ակտիվիստների խոշտանգման հարցի քննարկմամբ:
Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հավելել է.«Բահրեյն ուղևորությունը չպետք է արարողակարգային ու ձևական բնույթ կրի: Պետք է հետամուտ լինել քաղաքական ակտիվիստների վիճակին»:
Նշենք,որ ՄԱԿ-ի տեխնիկական պատվիրակությունը 2017 թվականի փետրվարին Բահրեյն կատարած այցի ընթացքում չկարողացավ այցելել քաղաքական ակտիվիստների կալանավայրեր:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում Միջինարևելյան տարածաշրջանի և հյուսիսային Աֆրիկայի բաժնի ղեկավար՝ Մոհամմեդ Ալ Նասուրն այդ մասին ասել է.«ՄԱԿ-ի տեխնիկական պատվիրակությանը չհաջողվեց 2017 թվականի փետրվարին այցելել կալանավայրեր»:
Նրա խոսքերով, «Բահրեյնում քաղաքական ակտիվիստների խոշտանգումը և մարդու իրավունքների խախտումը մտահոգիչ են»: