Սիրիայի բանակի հաջողությունները այդ երկրի տարբեր վայրերում
Ալ-Ալամ հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակին Դարայի հյուսիսային հատվածում հաջողվել է սպանել Ալ-Նուսրա ճակատի պարագլուխ Աբդոլլահ Ալ-Թանաշին:
Սիրիայի բանակը նաև Դեյր Ալ Զուրում, հարձակվելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վրա, մեծ վնասներ ու կորուստներ է պատճառել նրանց:
Երկրի հյուսիսային շրջանում նույնպես Սիրիայի բանակը կարողացել է կանխել դեպի Հալեպ շարժվող ԻԼԻՊ-ի խմբի զինյալներին և նրանց հետ մղել տարածքից:
Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միավորները կարողացել են կործանել երկրի օդային տարածքը մտած Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական անօդաչու թռչող սարքը:
«Ալ-Ահդ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միավորները Իսրայելի ԱԹՍ-ն կործանել են այդ երկրի հարավում գտնվող Ղանթարիա քաղաքի արվարձանում:
Մինչ այժմ Սիոնիստական ռեժիմը լռել է իր ԱԹՍ-ի կործանման լուրի վերաբերյալ: