ՄԱԿ. Իսրայելը պատմության ամենաչարագործ բռնազավթիչն է
Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է. «Պաղեստինի տարածքում ավելի քան վեց տասնամյակ առաջ սկսված Իսրայելի զավթողականությունն աշխարհում ամենավատ զավթողականությունն է համարվում»:
Պաղեստինի տեղեկատվության կենտրոնի հաղորդման համաձայն` Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մայքըլ Լինքն ընդգծեց. «Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի տարածքների բռնազավթման սկզբից ոտնահարել է այդ ժողովրդի իրավունքներն ու անտեսել է օրենքները»:
Մարդու իրավունքների խորհրդում ՄԱԿ-ի դիտորդը Երուսաղեմը զավթող ռեժիմին մեղադրել է պաղեստինցիներին ու իրավապաշտպաններին ճնշելու մեջ:
Լինքը երկուշաբթի օրը Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրեց իր հակաիսրայելական զեկույցը:
Մարդու իրավունքների խորհուրդը միջազգային կառույց է, որին անդամակցում են 47 երկրներ և աշխատանք է տանում աշխարհում մարդու իրավունքները հովանավորելու ուղղությամբ: