Հարձակում թուրք զինվորականների վրա
Մարտ 23, 2017 12:13 Asia/Tehran
Առնվազն մեկ թուրք զինվորական մահացել եւ եւս չորսը վիրավորվել են Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած բախման հետեւանքով:
Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը` մանրամասնելով, որ թուրքական զինվորական պահակախումբը ենթարկվել է հարձակման քուրդ աշխարհազորայինների կողմից: Միջադեպը տեղի է ունեցել Հաքքարիի նահանգում: Վիրավորները տեղափոխվել են զինվորական հիվանդանոց: Նրանց կյանքին վնաս չի սպառնում:
Պիտակ