Իրաքյան ուժերը շրջապատել են Մոսուլի գլխավոր մզկիթը
Մարտ 23, 2017 12:24 Asia/Tehran
Նինվե նահանգի խորհրդի անդամ Հեսամ Ալեդդին Ալ-Աբարն ասել է, որ Իրաքի բանակի ուժերը կարողացել են շրջապատել Մոսուլի «Ալ-Նուռի» գլխավոր մզկիթը և շուտով կազատագրեն տարածքը:
Ալ-Ալամ կայքի հաղորդմամբ՝ Հեսամ Ալեդդին Ալ-Աբարն ասել է.-«ԻԼԻՊ ահաբեկչական խումբը փորձում է պահպանել մզկիթի շենքը, քանի որ այն համարում է իսլամական պետության կենտրոնը:
Ալ-Նոռի մզկիթը Իրաքի պատմական կոթողներից է համարվում որն ունի 900 տարվա վաղեմություն:
Իրաքի բանակի և ժողովրդական ուժերը կարողացել են ԻԼԻՊ-ի համար փակել դեպի Թալաֆար տանող ճանապարհը և ներկայումս պաշտպանում են Մոսուլում կռվող կառավարական ուժերին:
Պիտակ