Պաղեստինի դպրոցներում փոփոխություններ չեն կատարվի
Պաղեստինի կրթության նախարարությունը դեմ է հադես եկել Պաղեստինի ուսման համակարգում ցանկացած փոփոխությանը:
Ալ-Յոմ Ալ-Սաբեե կայքի հաղորդման համաձայն, անդրադառնալով փախստականների մի շարք ճամբարներում ԱՆՐՈՎԱ-ի կողմից պաղեստինցիների ուսուցման համակարգի բարեփոխման հարցով կատարվող ջանքերին, Պաղեստինի կրթության նախարարությունը շեշտել է.«Այս նախարարությունը կտրուկ քայլեր կձեռնարկի պաղեստինցիների կրթական համակարգի փոփոխությունների քայլի դեմ»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Այդ քայլերի նպատակը պաղեստինցիների ու նրանց երեխաների ազգային ինքնության ոչնչացումն է»:
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների ուսուցման համակարգի փոփոխության համար տարվող ջանքերին, ԱՆՐՈՎ-ին կոչ է արել չհանձնվել Սիոնիստական ռեժիմի ճնշումներին:
Ավելի վաղ, պաղեստինցի փախստականների ազգային կոմիտեի նախաձեռնությամբ անցկացված բողոքի հանրահավաքի ընթացքում անընդունելի է համարվել պաղեստինցիների կրթական համակարգի համար նախատեսված փոփոխությունները: