Սիրիայի հարցով ՄԱԿ-ը դիմել է Իրանին, ՌԴ-ին ու Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57828-Սիրիայի_հարցով_ՄԱԿ_ը_դիմել_է_Իրանին_ՌԴ_ին_ու_Թուրքիային
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ դիմել է Իրանին, Թուրքիային և ՌԴ-ին Սիրիայում հրադադարի պահպանման համար ջանքեր գործադրելու հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2017 12:08 Asia/Tehran
  • Սիրիայի հարցով ՄԱԿ-ը դիմել է Իրանին, ՌԴ-ին ու Թուրքիային

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ դիմել է Իրանին, Թուրքիային և ՌԴ-ին Սիրիայում հրադադարի պահպանման համար ջանքեր գործադրելու հարցով:

Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ՝ նամակներ հղելով Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներին Ստեֆան Դի Միստուրան վերջիններից պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել Սիրիայում հրադադարի պահպանման հարցում և ճանապարհ հարթել խաղաղության բանակցությունների անցկացման համար»:

Դի Միստուրան պահանջել է, որ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան համատեղ ջանքեր գործադրեն երաշխավորելու համար, որ հրադադարը կնպաստի Սիրիայի իրավիճակի բարելավմանը և քաղաքական առաջընթացի արձանագրմանը:

Մարտի 24-ին, Ժնև-5 բանակցությունների ընթացքում, հովանավորելով Սիրիայի հարցով Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի կողմից տարվող ջանքերը, Դի Միստուրան ցանկացել է, որպեսզի Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով շարունակվեն այդ երկրների ջանքերը: