Բահրեյնում տասնամյա երեխայի ցուցադրական դատարանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57900-Բահրեյնում_տասնամյա_երեխայի_ցուցադրական_դատարանը
Կիրակի օրը, Բահրեյնում կեղծ մեղադրանքներով կայացել է տասնամյա Ալի Նաիմ Մարհունի և մի քանի ուրիշ երեխաների դատավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2017 13:46 Asia/Tehran
  • Բահրեյնում տասնամյա երեխայի ցուցադրական դատարանը

Կիրակի օրը, Բահրեյնում կեղծ մեղադրանքներով կայացել է տասնամյա Ալի Նաիմ Մարհունի և մի քանի ուրիշ երեխաների դատավարությունը:

«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալի Նաիմ Մարհունի մայրը դատարանում ասել է.«Բահրեյնի դատախազության կողմից կանչված բոլոր երեխաները մանկահասակ են և դեռ պարզ չէ, թե Բահրեյնի դատական պաշտոնատարները կձերբակալեն թե ազատ կարձակեն այդ երեխաներին»:

Ալի Նաիմ Մարհունի եղբայրը նույպես կեղծ մեղադրանքներով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ավելի վաղ, Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը, ՄԱԿ-ին նամակ հղելով, տեղեկացրել էր, որ այդ երկրի բանտերում ապօրինի կերպով կալանավորված են շուրջ 237 երեխաներ, որոնք վատ վերաբերմունքի ու խոշտանգման են ենթարկվում: