Amnesty International կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57938-amnesty_international_կազմակերպությունը_քննադատել_է_ԱՄՆ_ին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը Իրաքի պատերազմում խաղաղ բնակչության կյանքի պաշտպանության հարցում թերանալու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2017 08:32 Asia/Tehran
  •  Amnesty International կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը Իրաքի պատերազմում խաղաղ բնակչության կյանքի պաշտպանության հարցում թերանալու կապակցությամբ:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն`  մի զեկույցում, մտահոգություն հայտնելով Մոսուլում խաղաղ բնակչության կորուստների թվի կապակցությամբ, Amnesty International միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Մոսուլի արևմուտքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող մի թաղամասի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարձակումների ժամանակ զոհվել է 237 մարդ:

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող այս կազմակերպությունը խաղաղ բնակչության սպանվելը միջազգային մարդու իրավունքների օրենքների բացահայտ խախտում է բնութագրել:  Amnesty International կազմակերպության զեկույցում նշված է, որ փաստերը վկայում են այն մասին, որ ամերիկյան կոալիցիայի ավիահարձակումների ժամանակ ավերվել են բոլոր բնակարաններն իրենց բոլոր բնակիչներով, ինչը խիստ մտահոգիչ է:

Անցյալ շաբաթ օրը, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաստատել է, որ Մոսուլ քաղաքում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ ամերիկյան ուժերի իրականացրած ավիահարձակումների ժամանակ զոհվել են տասնյակ իրաքցի խաղաղ բնակիչներ: