«Պաղեստինցիները շարունակելու են Դիմադրությունը».Ամիր Աբդոլլահյան
Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համգումարի գլխավոր քարտուղարն ասել է«Մարտի 30-ին Պաղեստինում նշվում է «Երկրի օր»-ը, որն ընդգծում է հայրենիքի նկատմամբ պաղեստինցիների անօտարելի և արդար իրավունքների հարգումը : Պաղեստինցիների իրավունքների իրականացման միակ լուծումը ՝ Դիմադրության և ինթիֆադայի շարունակումն է».-ասել է նա:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ մարտի 28-ին, իր թելեգրամի ալիքում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է.«Պաղեստինում «Երկրի օր»-ը հիշեցնում է սիոնիստական կեղծ ռեժիմի նկատմամբ դիմադրության նշանակության և հանուն Երուսաղեմի ազատագրման ՝ միասնականության անհրաժեշտության մասին»:
«Երկրի օրվա առաջին, երկրորդ և ներկա ինթիֆադաները և Երուսաղեմի պաշտպանությանն ուղղված պայքարն ապացուցում են, որ մինչև հայրենիքի ամբողջական ազատագրումը, պաղեստինցիները շարունակելու են իրենց պայքարը».- ասել է Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համգումարի գլխավոր քարտուղարը:
Պաղեստինում նշվում է «Երկրի օր»-ն ՝ ի հիշատակ 1948 թվականի օկուպացված տարածքների պաղեստինցիների ազգային ընդվզման: