Բահրեյնում շարունակվում է ընդդիմադիրների նկատմամբ մահապատժի կիրառումը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը Բահրեյնի երկու ընդդիմադիրների դատապարտել է մահապատժի,նրանց անտեղի մեղադրելով երկու ոստիկանի սպանության մեջ:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, շարունակելով անարդար վճիռներ կայացնելը, մարտի 28-ին Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը «Մոհամմեդ Իբրահիմ Թողին» և «Մոհամմեդ Ռազի Աբդուլլահին» անտեղի մեղադրելով երկու ոստիկանի սպանության մեջ, նրանց դատապարտել է մահապատժի, իսկ ութ մեղադրյալների համար քաղաքացիությունից զրկվելու վճիռ է կայացրել:
Բահրեյնում ժողովրդական բողոքի ակցիաների դադարեցման համար Ալե Խալիֆայի ռեժիմը ձերբակալել է մեծ թվով քաղաքական ակտիվիստների նրանց դեմ գործ հարուցելով և դատապարտելով մահապատժի կամ երկարատև ազատազրկման:
«Կղզու վահան» ուժերի շրջանակում Բահրեյնում տեղակայված Սաուդյան Արաբիայի բանակայինների և Արաբական միացյալ էմիրությունների անվտանգության գործակալների օգնությամբ Ալե Խալիֆայի ռեժիմը ճնշում է այդ երկրում անցկացվող ժողովրդական բողոքի ակցիաները: